Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը խաղաղության պակասն է․ հարցում

Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը խաղաղության պակասն է։ Այդ մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022» հարցումների տվյալները։

2021-ին իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների 41 տոկոսը ամենակարևոր խնդիրը համարել է խաղաղության պակասը, 18 տոկոսը՝ պետական սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, 8 տոկոսը՝ չլուծված տարածքային խնդիրները, 4 տոկոսը՝ բանակի հզորացումը, 4 տոկոսը՝ աղքատությունը։

2012 և 2019 թվականներին հարցվածները որպես հիմնական խնդիր նշել էին գործազրկությունն ու աղքատությունը, իսկ 2019-ի հարցման արդյունքներով հարցվածների միայն 9 տոկոսն էր երկրի հիմնական խնդիր համարում չլուծված տարածքային կոնֆլիկտը։

Հարցմանը մասնակցել է 1 648 մարդ, տվյալների հավաքագրումը ներառել է 2021-ի դեկտեմբերի 18-ից 2022-ի փետրվարի 4-ը։