Հայաստանի քաղաքացիների սպասելիքները 2018-ի հեղափոխությունից նվազել են․ հարցում

Հայաստանի քաղաքացիների սպասելիքները 2018-ի հեղափոխությունից նվազել են․ այդ մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022» հարցումների տվյալները։ Հարցմանը մասնակցել է 1 648 մարդ, տվյալների հավաքագրումը ներառել է 2021-ի դեկտեմբերի 18-ից 2022-ի փետրվարի 4-ը։ Քաղաքացիներին ուղղված հարցին, թե ինչպիսի՞ սպասելիքներ ունեիք 2018-ի հեղափոխությունից, 82 տոկոսը պատասխանել է՝ «դրական», 7 տոկոսը՝ «բացասական», իսկ 11 տոկոսը նշել է, որ «ոչ մի սպասում չուներ»։ 2019-ին հարցին, թե որքանով են արդարացել հարցվածների սպասելիքները հեղափոխությունից, 76 տոկոսը պատասխանել էր, որ լիովին արդարացել են, իսկ 2021-ին նույն հարցին 44 տոկոսն է պատասխանել, որ հեղափոխությունից իր սպասելիքները արդարացել են։ Եթե 2019-ին 24 տոկոսը … Continue reading Հայաստանի քաղաքացիների սպասելիքները 2018-ի հեղափոխությունից նվազել են․ հարցում