ՊՆ «Կամազը» շրջվել է, 11 զինվոր տեղափոխվել է հիվանդանոցներ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է shamshyan.com կայքը։

«Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է»,- հայտնում է կայքը։

Մեկնաբանել