Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հունիսի 6-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նա հրահանգել է գործողություններ իրականացնել «հետպատերազմյա իրավիճակին հատուկ հանցավոր խմբավորումների, հեղինակությունների, արոտյալների ձևավորման փորձերը կանխելու համար», հարկ եղած դեպքում նաև քրեական պատասխանատվության կանչել այդ խմբերի ներկայացուցիչներին։
Հարությունյանը հանձնարարել է հանրության հետ ավելի հաճախ շփվող իրավապահների շրջանում անցկացնել բարեվարքության վերապատրաստում։
«Նաև մենք պետք է բարձրացնենք իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը»,- ասել է Արցախի նախագահը։