Որքա՞ն գումար է անհրաժեշտ հայաստանցիներին «նորմալ» կյանքի համար

Հայաստանի տնային տնտեսություններին նորմալ կյանքով մեկ ամիս ապրելու համար անհրաժեշտ է 383 000-575 000 դրամ։ Ըստ CRRC-ի հարցումների՝ հարցված քաղաքացիների 29 տոկոսը այսպիսի եկամուտների միջակայք է պատկերացնում մեկ ամիս «նորմալ» կյանքով ապրելու համար։

28 տոկոսը 192 000-383 000 դրամն է նշել՝ որպես նորմալ կյանքով ապրելու հնարավորություն, 14 տոկոսը՝ 960 000 դրամից ավելին։ Հարցվածների 27 տոկոսն ասել է, որ իր տնային տնտեսության անցած ամսվա ծախսը կազմել է 48 000-120 000 դրամ, իսկ 18 տոկոսը նշել է 120 000-192 000 դրամի միջակայքը։

Հարցվածների 41 տոկոսն ասել է, որ գումարը բավարար է սննդի ու հագուստի համար, բայց ոչ այնպիսի թանկարժեք ապրանքների, ինչպիսիք են լվացքի մեքենան, սառնարանը և այլն։ 28 տոկոսը պատասխանել է, որ գումարը բավարար է միայն սննդի համար, հագուստին չի բավականացնում։