Քաղաքական իմաստով վատ վիճակ է՝ հանրությունը կողմնորոշվում է վատի և վատագույնի միջև. Լևոն Բարսեղյան

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը կարծում է, որ իշխող քաղաքական ուժը դժվար թե դուրս գա փողոցում պայքարող ընդդիմության «պարտքի տակից»։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա ասում է՝ ամեն անգամ, երբ հանրության մեջ դժգոհություններն աճում են Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բավական է, որ նախկին իշխանությունները ակտիվանան, մարդկանց հիշողությունն անմիջապես թարմանում է։

Մեկնաբանել