Պիեռ Կարդենը Վենետիկում ապակյա պալատ է կառուցում

Ֆրանսիացի մոդելյեր Պիեռ Կարդենը իտալական Վենետիկի համար ապակյա շենք է նախագծել, որը կոչվում է Palais Lumière: Կարդենի մտահղացմամբ՝ Վենետիկի արդյունաբերական Մարգերա շրջանում կառուցված շենքը կազմված է լինելու տարբեր ձևի ու բարձրության երեք աշտարակից, որոնք կապվելու են վեց պլատֆորմով:

Շենքը մի քանի ռեստորան, առևտրի կենտրոն, համերգասրահ և կինոսրահ, ինչպես նաև մասնավոր բնակարաններ կունենա։ Նախագիծը մոտ 3 մլրդ եվրո կարժենա։

Կարդենը պարզաբանել է, որ շենքի կառուցմամբ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել իր արմատներին. նա ծնվել է 1922-ին Վենետիկից ոչ հեռու գտնվող Պիետրո Կարդինիում:

Վենետիկցիների վերաբերմունքը Կարդենի մտահղացմանը միանշանակ չէ։ Ոմանք այն հիասքանչ ու նորարար են համարում, մյուսները վստահ են, որ շենքը չափազանց բարձր է և չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական ոճին: Palais Lumière-ն ունենալու է 245 մ բարձրություն, այսինքն՝ Սան Մարկոյի հրապարակի զանգակատնից ավելի բարձր է, ինչն իսկապես կարող է փոխել քաղաքի ուրվագիծը:

60-հարկանի նոր համալիրը քաղաքում կարող է 7 հազ. աշխատատեղ ապահովել։ Այդուհանդերձ, վենետիկցիներն ընդդիմանում են ժամանակակից երկնաքերերի կառուցմանն ու կարծում, որ քաղաքը նոր խորհրդանիշների կարիք չունի։

Մեկնաբանել