Կառավարությունը 2,8 միլիարդ դրամ կուղղի պաշտպանության նախարարությանը՝ չնախատեսված ծախսերի ֆինանսավորման համար։ Հարցը ներառված է կառավարության հունիսի 9-ի նիստի օրակարգում։
Այն ուղղվելու է պաշտպանության նախարարության «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառմանը։ Գումարը ՊՆ-ին ուղղվելու է կառավարության պահուստային ֆոնդից։