ԳՇ պետը ենթարկվելու է պաշտպանության նախարարին, շտաբը գնումներով չի զբաղվելու

Կառավարությունը հունիսի 9-ին հավանություն տվեց համապատասխան օրենսդրական փոփոխություններին, որոնցով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ենթարկվելու է պաշտպանության նախարարին ու դառնալու է վերջինիս տեղակալը։

Խորհրդարանը այս փոփոխությունները քննարկելու է անհետաձգելի ռեժիմով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայացված օրենքների փոփոխությունների երկու խոշոր բաղադրիչներից մեկն այն է, որ ԳՇ պետը դառնում է նախարարի առաջին տեղակալ, իսկ մյուսն այն է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբն այլևս գնումների գործընթացով չի զբաղվելու։

«Խոսքը ոչ միայն գնման գործընթացի, այլ ողջ ապահովման մասին է, ըստ էության, պարզ լեզվով կարող ենք ասել՝ ԶՈՒ-ն պիտի զբաղվի միայն մեկ գործով՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստությամբ։ Մնացած խնդիրները պիտի իրականացվեն ՊՆ այլ վարչությունների կողմից»,- հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Այս փոփոխությունների մասին օրերս խոսել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մեկնաբանել