Ի՞նչ է արվում, որ ադրբեջանական զորքերը Փառուխից վերադառնան ելման դիրքեր․ հարց Լավրովին

Ռուս զինվորականներն ու հայ ընկերները այդ մասին քաջատեղյակ են, սա առաջնահերթ խնդիր է․ հունիսի 9-ին Երևանում հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Արցախի Փառուխ գյուղում ռուս զինվորականների գործողությունների մասին հարցին։

«Գետնի վրա որոշ արդյունքներ ունենք արդեն իրավիճակի դեէսկալացիայի տեսանկյունից։ Մենք ունենք ընկալում, որ դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքի շրջանակում այդ հարցերը անպայմանորեն ուսումնասիրվելու են և լուծվելու»,- ասաց Լավրովը։

Ադրբեջանական ուժերի՝ Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին ավելին՝