Մշակույթներ, ինքնություն, ազգային արժեքներ և կրթություն․ Ռուբեն Վարդանյանի և Աշոտ Ոսկանյանի զրույցը

«Ապագա գործերի նախարարության» այս թողարկմանը ՀԱՅԱՍՏԱՆ 2041-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը զրուցել է փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանի հետ։ Հիմնական թեմաներն են ազգային արժեքները, հայկական ինքնությունը, կրթությունը, մշակույթներն ու առաջնորդությունը: «Եթե մենք ուզում ենք՝ կրթված մարդիկ վստահ լինեն, որ ապագա ունեն, ուրեմն Հայաստանը պետք է աշխարհի առաջ բացվի։ Ցավոք, Հայաստանը դարձել է շատ գավառական»,- ասում է Աշոտ Ոսկանյանը։