Կառավարությունը կաջակցի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին

Կառավարությունը սահմանամերձ վայրերում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հանդես է գալու որպես ծրագրի համաֆինանսավորող։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության՝ հունիսի 9-ի նիստում։

Ըստ որոշման հիմնավորման՝ հիփոթեքային վարկով անհատական տուն կառուցելու դեպքում կառավարությունը կֆինանսավորի վարկի մարումը՝ մինչև 12 միլիոն դրամի չափով։

Ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022թ. կպահանջվի շուրջ 137,7 մլն դրամ։ Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման չկա։

Հանրապետությունում ներկայում առկա է 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Մեկնաբանել