Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: