Անտառներով՝ ընդդեմ Հայաստանի անապատացման

Հայաստանի անտառածածկույթը վերջին 25-30 տարվա ընթացքում կտրուկ կրճատվել է։ Մոտ 11 տոկոս անտառծածկույթով Հայաստանն այսօր վերջին տեղն է գրավում տարածաշրջանում։ Մեր երկրի բազմաթիվ մարզեր անգամ կանգնած են անապատացման վտանգի առջև․ այս փոփոխությունները հանգեցրել են նաև անտառային էկոհամակարգերի որակի անկմանը: Աշխարհի շատ կառավարություններ, այդ թվում՝ Հայաստանը, պարտավորություններ են ստանձնել ավելացնելու իրենց երկրում անտառածածկույթը՝ CO2 արտանետումները նվազեցնելու և կլիմայի փոփոխությանը դիմակայելու նպատակով: Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է մինչև 2050թ․ մեծացնել երկրի անտառծածկույթը երկու անգամ։

Մեկնաբանել