Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման հարցը բաց է մնում. Միրզոյան

Այս տարվա հունվարին ՀԱՊԿ-ը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն առ այսօր բաց է մնում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հարցը։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ամփոփեցին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Միրզոյանը մանարամասնել է, թե ինչ քննարկումներ են իրականացրել ՀԱՊԿ ԱԳ նախարարները։

Նա նշեց, որ Հայաստանը եղել է ու շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ։ Նա մանրամասնեց, թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել մյուս հանդիպումների ուղղությամբ։

Ստանիսլավ Զասը նշեց, որ ԱԳ նախարարներն այսօր մեծ կարևորություն են տվել միջազգային անվտանգային հարցերին։

Մեկնաբանել