Շուրջ 40 օր փողոցային պայքարի դուրս եկած «Դիմադրություն» շարժման ղեկավարները մտածում են «փոփոխել որոշ քայլեր ու գործողություններ»։ Այս մասին հունիսի 10-ին հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները այսօր նաև երթ էին կազմակերպել դեպի Բաղրամյան 26, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Ոստիկանական պատնեշի դիմաց նրանք անդրադարձան իշխանության գործողություններին ու իրենց անելիքներին։
«Դիմադրության» շարժումը պատրաստվում է մարտավարություն փոխել
Article Published:
10 Հունիս, 2022 03:06
Comments Off on «Դիմադրության» շարժումը պատրաստվում է մարտավարություն փոխել