«Դիմադրության» շարժումը պատրաստվում է մարտավարություն փոխել

Շուրջ 40 օր փողոցային պայքարի դուրս եկած «Դիմադրություն» շարժման ղեկավարները մտածում են «փոփոխել որոշ քայլեր ու գործողություններ»։ Այս մասին հունիսի 10-ին հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները այսօր նաև երթ էին կազմակերպել դեպի Բաղրամյան 26, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Ոստիկանական պատնեշի դիմաց նրանք անդրադարձան իշխանության գործողություններին ու իրենց անելիքներին։

Մեկնաբանել