Ներքին Հանդում «սուտ ու ավելորդ» են անվանում գերեզմանին ադրբեջանցիների մոտենալու լուրերը

Սյունիքի մարզի հարավ-արևելքն է՝ Ներքին Հանդ բնակավայրը։ Այստեղ ապրում է մոտ 100 մարդ: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակումը: 44-օրյա պատերազմից հետո գյուղը դարձել է սահմանամերձ, և մամուլում հաճախ են տեղեկություններ շրջանառվում այն մասին, որ հանդեցիները լքում են բնակավայրը: ՍիվիլՆեթի՝ Գորիսի թիմն այցելել է Ներքին Հանդ և զրուցել տեղացիների հետ։