Հայաստանում բուստեր դեղաչափ է ստացել 56 650 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 12-ի դրությամբ` կատարվել է 2 207 307 պատվաստում, որից 1 136 403-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 1 009 922-ը՝ երկրորդ դեղաչափը, 56 650-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» և Pfizer պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են։

Մեկնաբանել