Տաթևիկ Ռևազյանն ազատվել է պաշտոնից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Ռևազյանը նշում է, որ «աշխատանքից դուրս է գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունի միջանձնային որևէ տարաձայնություն»։ Նա որոշել է «կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ»։

Տաթևիկ Ռևազյանը Կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի հուլիսի 10-ին։

Մեկնաբանել