Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և արդեն հանձնված է շահագործման, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկությունը, սակայն, խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ «Դալմա» մոլից դեպի Մարզահամերգային համալիր և մեկը՝ Մարզահամերգային համալիրից դեպի «Դալմա»:

«Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով: Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»,- հայտնում են քաղաքապետարանից։

Մեկնաբանել