ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 9,25 տոկոս

Հունիսի 14-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,25 %: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7,75 %։

2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից դարձնելով 9,25 %: Միայն 2021-ի նոյեմբերի 2-ին ԿԲ խորհուրդը անփոփոխ էր թողել այն։ Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել