Իրաքը մեղադրել է Թուրքիային իր ներքին գործերին միջամտելու համար

Իրաքը Թուրքիային մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու համար, այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարն անակնկալ այցով այցելել է Հյուսիսային Իրաք՝ հստակեցնելու, արդյոք Իրաքի առաջնորդները երբևէ կարող են հասնել հաշտության, գրում է Huffington Post ինտերնետային պարբերականը։

Նշենք, որ Դավութօղլուն նախօրեին այցելել է Քիրքուք։ Այցից հետո Դավութօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե հպարտ է, որ դարձել է առաջին թուրք արտգործնախարարաը, որը վերջին 75 տարվա ընթացքում այցելել է Քիրքուք՝ ավելացնելով, որ Քիրքուքը կլինի այն վայրը, որտեղ իրենց քուրդ, արաբ և թուրքմեն եղբայրները հավերժ կապրեն խաղաղության մեջ։

Իրաքի արտգործնախարարն իր անձնական ինտերնետային էջում գրել է, որ Դավութօղլուի այցն առանձնահատուկ չի և այն միջամտություն է Իրաքի ներքին գործերին։ Ըստ պարբերականի՝ սա բացահայտ զուշացում է Դավութօղլուին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա։

«Թուրքիայի շահերի մեջ չի մտնում թերագնահատել Իրաքի ազգային իշխանությունը»,- ասել է Իրաքի արտգործնախարարը՝ շեշտելով, որ Դավութօղլուի այցը եղել է առանց նախարարության իմացության: