Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը

Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր և թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ընկերությունը հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ») ընկերության տնօրենների խորհուրդը «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Այս մասին հայտնում են «Վիվա-ՄՏՍ»-ի մարքեթինգի և հաղորդակցության բաժնից։ Նախքան նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ընկերության իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: Արմեն Ավետիսյանը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային և ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական և կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների … Continue reading Ռալֆ Յիրիկյանը լքում է «Վիվա-ՄՏՍ»-ը