Առաջիկայում կմեկնարկի Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը․ Բադասյան

Առաջիկայում կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ ղեկավարն այսօր՝ հունիսի 15-ին, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:

«Առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը»,- գրել է Բադասյանը։

Մեկնաբանել