Վրաստանում «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքն է գրանցվել

Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Ըստ կենտրոնի՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել