Սերժ Թանգյանը բեմ է բարձրացել «Փրկենք Թեղուտը» գրությամբ շապիկով

Երեկ Նյու Ջերսիում տեղի ունեցած համերգի ժամանակ System of Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը բեմ է բարձրացել Թեղուտի պաշտպանության տարբերանշանով:

Բնապահպաններին դա շատ է ոգևորել, սոցցանցերում նրանք գրել են. «Կեցցե Թանգյանը, թող աշխարհն իմանա, որ Թեղուտը հանք չի´ դառնա»:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Սերժ Թանգյանն ուղերձ էր հղել` ի պաշտպանություն վայրի բնության պաշտպանության: «Շրջակա միջավայրի ավերումն այլևս չի կարող արդարացվել «առաջընթաց» կամ «բնական ռեսուրսների օգտագործում» անուններով:

Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող ածխաջրածնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը:

Հանքարդյունաբերությունը դեմ է մեր ընդհանուր շահերին` որպես ժողովուրդ և պետություն»,- նշել էր նա:

Մեկնաբանել