Ավարտվեցին կանանց թենիսի օլիմպիական անհատական մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը 6։1, 6։2 հաշվով ջախջախեց աշխարհի թիվ մեկ ռակետ Վիկտորիա Ազարենկային։ Եզրափակիչում Սերենան կխաղա Մարիա Շարապովայի հետ, ով երկու սեթում 6։2, 6։3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի մեկ այլ թենիսիստուհու՝ Մարիա Կիրիլենկոյի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել տղամարդկանց եզրափակչի առաջին մասնակիցը․ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում 3։6, 7։6, 19։17 հաշվով առավելության է հասել արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ։ Տղամարդկանց մյուս կիսաեզրափակչում կխաղան Էնդի Մարեյն (Մեծ Բրիտանիա) ու Նովակ Ջոկովիչը (Սերբիա)։
Մարզական գործընկեր` SportArmenia.com