Աշխատանքից հեռացում՝ «սեփական դիմումով»․ ինչ է տեղի ունեցել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում

Աննա Հարությունյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի՝ ավելի քան 30 տարվա աշխատակից է: Բժշկական կենտրոնում որպես բուժքույր է աշխատել: Պատմում է՝ այդ տարիների ընթացքում բազմաթիվ դժվար փուլեր են հաղթահարել, սակայն ինքն ու գործընկերները շարունակել են աշխատել առանց դժգոհությունների մինչև այս տարվա մարտը, երբ իրենց կանչել են հիվանդանոց ու ասել, որ ազատման դիմումներ գրեն։ Խնդրի վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ինչպես աշխատանքից ազատվածների, այնպես էլ բժշկական կենտրոնի հանրային կապերի համակարգող Աիդա Կարապետյանի հետ։