Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կժամանի Երևան

Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հունիսի 17-ին կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:

Մեկնաբանել