Քրեական գործի շրջանակում Ռուսաստանի երկու քաղաքացի տեղափոխվել է Ոստիկանության Էրեբունու բաժին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն էլ ՍիվիլՆեթին հայտնեց, որ ՌԴ քաղաքացիները հրավիրվել են հարցաքննության՝ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։
Թադևոսյանի խոսքով՝ ՌԴ քաղաքացիները դեռևս որևէ կարգավիճակ չունեն։
«Նրանք ցանկացել են փաստաբան, որը տրամադրվում է»,- ասաց ՔԿ նախագահի խոսնակը։
Վարդան Թադևոսյանը վստահեցրեց, որ կատարվածում որևէ քաղաքական դրդապատճառ չկա։
Ավելի վաղ ռուս ակտիվիստ Տատյանա Շչուկինան Թվիթերի իր էջում գրել էր, որ Երևանի ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել է իր ընկերոջն ու ընկերուհուն․ «Նրանց պահում են բաժանմունքում և խնդրում են տրամադրել իմ կոնտակտներն ու գտնվելու վայրը։ Նրանց ձերբակալել են միանգամայն անօրինական»,- գրել է Շչուկինան։
Полиция по приказу России арестовала мою подругу Свету и моего парня Мишу. Я скрываюсь за городом.
Если меня вернут в Россию меня ждёт тюрьма или смерть за шутки про Путина, антивоенную позицию, митинги и сотрудничество с Алексеем Навальным
Прошу политического убежища Помогите
— Таня Щукина (@tanchaizer) June 16, 2022
Տատյանա Շչուկինան լքել է Ռուսաստանը հակապատերազմական դիրքորոշման պատճառով։ Նրա գրառումները մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերում։