Օլիմպիական լողավազանում շարունակում են գերազանց հանդես գալ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր օգոստոսի 3-ին ևս 3 ոսկե մեդալ նվաճեցին և մեդալների թիմային հաշվարկում շրջանցեցին Չինաստանին` 21:20:
Նախ, Միսի Ֆրանկլինը աշխարհի ռեկորդ սահմանեց կանանց 200 մետր թիկնալողում, ապա Մայքլ Ֆելփսն, ով մի քանի օր առաջ էր մտել պատմության մեջ` դառնալով բոլոր ժամանակերի ամենաշատ օլիմպիական մեդալ նվաճած մարզիկը, իր կարիերայի 17-րդ ոսկե մեդալին արժանացավ: Այս անգամ նա հավասարը չուներ 100 մ բաթերֆլայ ոճում: Եվ վերջապես Լոնդոնի Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մարզուհին` 15-ամյա Քեթի Լեդեցկին հաղթեց 800 մ ազատ ոճի մրցումներում և ԱՄՆ-ի 21-րդ ոսկին նվաճեց:
Իսկ տղամարդկանց 50 մ ազատ ոճի մրցումներում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Ֆլորան Մանադուն:
Թիկնալող – 200 մ, կանայք.
1 | Միսի Ֆրանկլին | 2:04.06 | ԱՌ |
2 | Անաստասիա Զուևա | 2:05.92 | +1.86 |
3 | Էլիզաբեթ Բեյսել | 2:06.55 | +2.49 |
4 | Էլիզաբեթ Սիմոնդս | 2:07.26 | +3.20 |
5 | Մեգան Նեյ | 2:07.43 | +3.37 |
6 | Քրիսթի Քովենթրի | 2:08.18 | +4.12 |
7 | Ալեքսեն Կասել | 2:08.43 | +4.37 |
8 | Սայնիդ Ռասել | 2:09.86 | +5.80 |
Բաթերֆլայ – 100 մ, տղամարդիկ.
Մայքլ ֆելփս | 51.51 | |
Չադ Քլոս | 51.44 | |
Եվգենի Կառատիշկին | 51.44 | |
Միլորադ Ցավիչ | 51.81 | |
Ստեֆեն Դեյբլեր | 51.81 | |
Ջոերի Վերլինդեն | 51.82 | |
Թայլեր ՄքԳիլ | 51.85 | |
Կոնրադ Սժերնյակ | 52.05 |
Ազատ ոճ – 800 մ, կանայք.
1 | Քեթի Լեդեցկի | 8:14.63 | – |
2 | Բելմոնտե Գարսիա | 8:18.76 | +4.13 |
3 | Ռեբեկա Ադլինգտոն | 8:20.32 | +5.69 |
Ազատ ոճ – 50 մ, տղամարդիկ.
Ֆլորան Մանադու | 21.34 | |
Կուլեն Ջոնս | 21.54 | |
Սեզար Չիելո | 21.59 | |
Բրունո Ֆրատուս | 21.61 | |
Էնթոնի Էրվին | 21.78 | |
Ռոլանդ Սխոեման | 21.80 | |
Ռիչարդ բովել | 21.82 | |
Իամոն Սուլիվան | 21.98 |
Մարզական գործընկեր` SportArmenia.com