Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է անվտանգության ու սահմանազատման հարցեր

Հունիսի 16-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Պատրուշևը Երևան է ժամանել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել