ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել