Կառավարությունը 4,2 մլրդ հատկացրեց 53 կմ ճանապարհի նորոգման համար

Կառավարությունը 4,2 միլիարդ դրամ է տրամադրել Տարածքային կառավարան և ենթակառուվածքների նախարարությանը՝ հանրապետական, միջպետական, տեղական ճանապարհների վերանորոգման ու կառուցման համար։

Ինչպես տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, խոսքը 53 կիլոմետր ճանապարհի մասին է, որից 35,4-ը անցյալ տարվանից անավարտ մնացած ճանապարհների վերանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներն են։

Խոսքը Արենի-Ելփին-Չիվա, Ապարան, Դիլիջանի ոլորաններ, Անգեղակոթ-Շաղարթ, Գառնի-Գողթ, Ամասիա-Ցողամարգ, Այգեբաց-Վարդաքար, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոց, Արթիկի Սպանդարյան փողոց ավտոճանապարհների մասին է։

Նիկոլ Փաշինյանը խոսեց ճանապարհաշինարարների կողմից հնարավոր թերությունների, ձգձգումների մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ծառայություններ մատուցող շինարար ընկերությունների ռեյտինգավորման համակարգ ներդնել։

Մեկնաբանել