Ալավերդի ԲԿ տնօրենը դատի է տվել ՍիվիլՆեթին՝ հետաքննական հոդվածների համար

«Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը դատի է տվել ՍիվիլՆեթին և Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանին։ Մայիսի 16-ին այս գործով հերթական նախնական դատական նիստն էր։ Մոսինյանի հայցի համար հիմք են հանդիսացել 2022-ի հունվարի 19-ին ՍիվիլՆեթում հրապարակված՝ «​​Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը» վերտառությամբ և մարտի 14-ի՝ «Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ «մահվան» բիզնեսի մենաշնորհատեր» վերտառությամբ հոդվածները։

Մեկնաբանել