- ՀՀ նախագահը Ռուսաստանում խոսել է Փառուխի և ռուսական կողմի հետ քննարկումների մասին
- Պետական դավաճանություն՝ 1 550 դոլարով
- «Ռոումինգի» անհետացումն ու վերադարձը
- Արցախում կհաշվեն կարկուտի հասցրած վնասը
-
Լարսը կրկին փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների գերատեսչություններին։ Հունիսի 26-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հորդառատ անձրևների հետևանքով նաև վնասվել էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը։ Հունիսի 28-ին Հայաստանի ԱԻՆ-ը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էին Լարսի բացման մասին։ Տեղեկության տարածումից մեկ օր անց Լարսը կրկին փակվել է։
-
Երևանին և Բաքվին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության շուրջ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ»,- նշել է Գրիգորյանը։ Ըստ Հայաստանի փոխվարչապետի՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում […]
-
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
-
Երևանն ու Ստեփանակերտը կարո՞ղ էին կանխել Լաչինի շուրջ գյուղերի հանձնումը
Լաչինի շուրջ գյուղերի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նա անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսում հնչած թեզերին։ Քաղաքագետը վստահ է, որ ոչ Փաշինյանը, ոչ կառավարությունը այս փուլում չունեն պատերազմի հավանականությունը վերլուծելու կարողություն։
-
7 մլն ծառ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ջանքերով
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում իր յոթմիլիոներորդ ծառը տնկեց։ Շուրջ 26 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը նվիրատուների, մասնագետների, կամավորների օգնությամբ անտառվերականգնումներ, համայնքային ծառատունկեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։
-
Բերձորի ու Աղավնոյի հարցում պետք է զերծ մնալ պոպուլիզմից
«Արցախյան դիտանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում արած խնդրահարույց հայտարարությունները։ Գրիգորյանը անդրադարձ է կատարում նաև Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
-
Ինչ է ասում օրենքն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների պաշտոնանկության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է սկսել ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնանկության։ Այս տեղեկությունը հաստատել են իշխող խմբակցությունից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալների հետ կանչելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ըստ որի՝ «Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (149-րդ հոդվածի 3-րդ մաս)»: Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին «Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը»: Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին փոխարինելու է կրկին ընդդիմության թեկնածուն, քանի որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող […]