Հունիսի 19-ի երեկոյան Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է ոստիկանությունը։
«Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ «Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է»,- նշում են ոստիկանությունից։
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ կրակոցները հնչել են և վեճ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև։