Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 18-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել