«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Աննա Վարդապետյանը 2018-2019 թթ․ ընթացքում զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2020-ի մարտից վարչապետի օգնականն է։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Վարդապետյանի առաջադրման մասին հայտարարել էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: