Արցախում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ օրակարգում ընգրկված են եղել ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

«Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել