Հալեպում ՀՀ հյուպատոսությունը տեղափոխվել է հայաբնակ շրջաններին ավելի մոտ

«Սիրիահությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ և անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ»,- նշել է նա:

Նշենք, որ Հալեպում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև: Այս քաղաքը համարվում է ռազմավարական կարևոր կենտրոն. ըստ քաղաքագետների` եթե այստեղ կառավարական ուժերը կարողանան առավելության հասնել, նրանց կմնա ճնշել ապստամբներին ոչ խոշոր մի քանի ավաններում, իսկ եթե ընդդիմադիրների հաղթանակները ծանրակշիռ լինեն, նրանք կարող են լուրջ օգնություն ստանալ մոտ գտնվող Թուրքիայից, և վերջնականապես ուղղորդել ռազմական բախումների զարգացումները:

Մեկնաբանել