Կարմրակուճից Երևան. տեղահանված հադրութեցու պատմություն

Արթուր Սարգսյանը Հադրութի Կարմրակուճ գյուղից է։ Մեկ տարուց ավելի է՝ վարձով ապրում է Երևանում, բայց Հադրութի իր գյուղը չի մոռանում։ Ասում է՝ գյուղացու համար Երևանում՝ իններորդ հարկում ապրելը դժվար է։

«Տունը էն ջերմությունն ա, հոգատարությունն ա, էն մեղվի կծածն ա, էն ծառից ընկած բերքն ա, էն տեղն ա, որտեղ ես բոբիկ ման եմ եկել, էն տեղն ա, որտեղ ես ընկել լաց եմ եղել, էն տունն ա, որտեղ մերս հաց ա թխել՝ կերել եմ»։

Մեկնաբանել