Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը։ Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից։

Լուսանկարում Ապարանի նոր ոստիկանապետ Ռաֆայել Պողոսյանն է

Հունիսի 19-ին Ապարանի Նիգավան գյուղի տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են։ Եվս 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Քննչական կոմիտեն պարզել էր Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

Մեկնաբանել