ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման աշխատանքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

«Որոշում է կայացվել ակտիվացնել տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում ՝ Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման աշխատանքները»,- նշել է Մյասնիկովիչը:

Մասնավորապես, նրա խոսքով՝ առաջարկ կա «Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցել, վերակառուցել Եվրոպա – Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային ճանապարհը՝ դեպի Բելառուս ճյուղավորմամբ, ինչպես նաև Եվրոպա – Արեւմտյան Չինաստան և Չինաստան – Ղրղզստան – Ուզբեկստան երկաթգծեր կառուցել»:

Մեկնաբանել