Հեղափոխության տապալումը լինելու է դատական համակարգի չբարեփոխման պայմաններում. Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակված զրույցը նողկալի է համարում։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Կարապետյանցն ասում է, որ նման իրավիճակում է պետությունը հայտնվել, քանի որ չեղավ վեթինգ ու չկիրառվեցին անցումային արդարադատության գործիքները՝ դատական համակարգը մաքրելու համար։

Ձայնագրությունը, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական տալ և վկայակոչում է քաղաքական պատճառներ, կատարվել է 2021-ի սկզբին՝ նույն տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ։

Մեկնաբանել