Պետերբուրգում կայացել է ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին կայացել է տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»,- նշել են գրասենյակից:

Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 3-ին՝ Մոսկվայում։

Մեկնաբանել