Սերենա Ուիլյամսը ոչ մի շանս չտվեց Մարիա Շարապովային և նվաճեց ԱՄՆ-ի 23-րդ ոսկին

Հայտնի են 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի կանանց թենիսի անհատական մրացաշարի մեդալակիրները։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ 3-րդ տեղի համար պայքարում աշխարհի թիվ մեկ ռակետ բելառուսցի Վիկտորիա Ազարենկան 6։3, 6։4 հաշվով հաղթել է էր ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Կիրիլենկոյին։

Ավելի ուշ եզրափակիչում հանդիպեցին Սերենա Ուիլիամսն ու Մարիա Շարապովան։ Սերենան ոչ մի հնարավորություն չտվեց ռուսաստանցի թենիսիստուհուն՝ ընդամենը մեկ ժամում ջախջախելով նրան 6։0, 6։1 հաշվով։ Սերենան բոլոր իր տիտղոսներին ավելացնում է օլիմպիական չեմպիոնուհու տիտղոսը, իսկ Մարիա Շարապովան բավարարվում է արծաթե մեդալով։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել