Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակչում Մեքսիկայի հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ պարտության մատնել Սենեգալի ընտրանուն և դուրս գալ կիսաեզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Ջովանի դոս Սանթոսն ու Միգել Հերերան հաղթանակ պարգևեցին Մեքսիկայի հավաքականին:
Մեքսիկա – Սենեգալ` 4:2
1:0 – Էնրիքեզ (10 ր.), 2:0 – Ակուինյո (62 ր.), 2:1 – Կոնատե (69 ր.), 2:2 – Բալդե (76 ր.), 3:2 – Ջովանի (98 ր.), 4:2 Հերերա (109 ր.):
Մարզական գործընկեր` SportArmenia.com