Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 22-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվիենի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հայտնում է Սպիտակ տունը։

Մինչ այս Քվիենը եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար:

Ավելի վաղ նա Փարիզում, Բանգկոկում և Լոնդունում զբաղեցրել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները։ Քրիստինա Քվիենը աշխատել է նաև Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը։

Հայաստանում Միացյալ Նահանգների գործող դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետը լրացել է։